ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրում համաձայնության են եկել միայն մեկ՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակում դիվանագիտական հարաբերությունների հաստատման կետի շուրջ։
«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,– հայտարարել է Գրիգորյանը։