Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին եւ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ դեկտեմբերի 10-ին՝ 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սեւանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։