Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը, որ սահմանակից է Իրանին, Հայաստանի հարավային դարպասն է։ Այն գտնվում է մայրաքաղաք Երեւանից 376 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 73 կմ հարավ: Ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների` քաղաքում ապրում է 4500 մարդ։ Մեղրին հյուսիսարեւելյան հատվածից շրջապատված է Զանգեզուրի լեռներով, իսկ հարավարեւմտյան մասից՝ Մեղրու լեռնաշղթայով: Բարձրությունը ծովի մակարդակից 610 մ է: Քաղաքը բաժանված է երկու մասի՝ «Մեծ թաղ» եւ «Փոքր թաղ»: Համարվում է Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը, քանի որ քաղաքի տարածքում հայտնաբերվել են երկաթի դարաշրջանի ավերակներ եւ մնացորդներ: 2016-ին Մեղրին ընդլայնվել է՝ ներառելով Ագարակ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմենիս, Կարճեւան, Կուրիս, Լեհվազ, Լիճք, Նռնաձոր, Շվանիձոր, Տաշտուն, Թխկուտ, Վահրավար եւ Վարդանիձոր գյուղերը: