Իսպանական RTVE գործակալությունը հայտնել է, որ Իսպանիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը մտադիր է մինչեւ 150 հազար եվրո հատկացնել փոքր եւ միջին ընկերություններին, որոնք քառօրյա աշխատանքային շաբաթ կսահմանեն առանց աշխատավարձի նվազեցման:
Ընկերությունները ստիպված կլինեն կրճատել աշխատանքային շաբաթը 10%-ով եւ այս փոփոխությունը պահպանել առնվազն երկու տարի: Փորձնական նախագծի բյուջեն 10 միլիոն եվրո է։ Սակայն ակնկալվում է, որ դրան կարող են միանալ միայն 160 փոքր եւ միջին ձեռնարկություններ։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել աշխատողների արտադրողականությունը, աշխատանքային կյանքի հավասարակշռությունը, հավասար հնարավորությունները եւ ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Իսպանիայի կառավարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան հրամանագրի նախագիծը։
Աշխարհում առաջին նախագծերը, որոնք ընդունել են 4-օրյա աշխատանքային շաբաթը, լավ արդյունքներ են տվել ե՛ւ աշխատակիցների, ե՛ւ գործարարների համար: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում անցկացված ամենամեծ փորձը ցույց է տվել, որ մասնակից շուրջ 70 ընկերությունների 86%-ը գոհ է եղել փորձարկումից եւ մտադիր է այն շարունակել ապագայում: