Երեւանում դեկտեմբերի 13-ին անցկացված ասուլիսին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ եթե Արցախ-Հայաստան ցամաքային կապը հնարավոր չլինի վերականգնել, պետք է կիրառվի օդային ճանապարհը, հատկապես երբ խոսքը վերաբերում է հումանիտար նշանակության հարցերին։
«Բայց պետք է նշենք, որ Ադրբեջանը նաեւ այս հարցի վերաբերյալ է խոչընդոտներ հարուցում՝ սպառնալով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ։ Այսինքն` բոլոր այն ճանապարհները, որ պետք է Արցախը կապեն արտաքին աշխարհի հետ, Ադրբեջանը խաթարում է»,- նշել է Ստեփանյանը։
Ըստ Արցախի ՄԻՊ–ի` Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ` այս պահի դրությամբ Արցախում գտնվող ավելի քան 120 հազար մարդու իրավունքները ոտնահարելու համար։