«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնել են, որ դեկտեմբերի12-ից մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Միլան-Երեւան-Միլան երթուղով չվերթերը։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի եւ կիրակի։
Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2019-ին։ Առաջին չվերթերն իրականացվել են դեպի Վիեննա եւ Վիլնյուս։