ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ադրբեջանական կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է:
«Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է»,-թվիթերյան գրառման մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակը»,- ասել է Փրայսը:
Դեկտեմբերի 13-ին ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա հավելել է, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են: