Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնելու Լաչինի միջանցքով երթեւեկությունը ՝ այնտեղի բնակիչների իրավունքները պահպանելով:
Փարիզում նաեւ հիշեցրել են կրակի դադարեցման` 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտի եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- նշված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: