Միացյալ Նահանգներում իրականացվել է AGM-183A ARRW (Air-Launched Rapid Response Weapon) գերձայնային հրթիռի լիարժեք նախատիպի փորձարկում։ Boeing B-52H Stratofortress ռազմավարական կործանիչ ինքնաթիռն այն արձակել է Կալիֆոռնիա նահանգի հարավային հատվածի ափերի մոտ։ Հրիթռն արձանագրել է ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող արագություն, անցել է ծրագրված հետագծով եւ հարվածել թիրախին։
Սա AGM-183A-ի ամբողջական նախատիպի առաջին փորձարկումն է։ Նախորդ փորձարկումների ժամանակ ստուգվել էին հրթիռի արագացուցիչն ու գերձայնային զենքին հատուկ մյուս բաղադրիչները։ Զենքի նախագծումից մինչեւ ամբողջական նախատիպի փորձարկումը տեւել է հինգ տարի։
Ամերիկյան ռազմաօդային ուժերում հույս ունեն, որ ARRW տիպի սպառազինություններն էականորեն կընդլայնեն իրենց մարտական հնարավորությունները։ Նման հրթիռների արագությունն ու մանեւրայնությունը դժվարացնում են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից դրանց «որսալու» հավանականությունը, ինչը թույլ է տալու, որ հրթիռն ավելի արդյունավետորեն ոչնչացնի լավ պաշտպանված ցամաքային թիրախները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը