ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ նախարար Անահիտ Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախօրեին հայտարարել է, որ Արցախում դեղորայքը կբավականացնի ընդամենը մի քանի օր, այնուհետեւ կարող է հումանիտար աղետ սկսվել։
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հայտնել է, որ կենտրոնի մի շարք բուժառուներ ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում են: Ցուցված է բոլորին անհապաղ տեղափոխել Երեւան: Մուսայելյանն ահազանգում է, որ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով երեքի տեղափոխումն էլ Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում: