Հոկտեմբերին ՀՀ-ում տրանսֆերտների նոր ռեկորդ է սահմանվել: 2022-ի միայն հոկտեմբերին Հայաստանում ֆիզիկական անձինք արտերկրից բանկերի միջոցով ստացել են 618 միլիոն դոլար: Հունվար-հոկտեմբերի կտրվածքով տրանսֆերտները 4, 79 միլիարդ դոլար են: Գումարի 68,6%-ը փոխանցվել է Ռուսաստանից, 13.5%-ը՝ ԱՄՆ-ից, եւ մնացած 17.9%-ն՝ այլ երկրներից:
Ընդհանուր առմամբ, տրանսֆերտների ներկա հոսքը գերազանցում է նախորդ տարիների՝ անգամ 12 ամսվա կտրվածքով արձանագրված ցուցանիշը: Մասնավորապես, նախորդ տարի ներհոսքը եղել է 2 միլիարդ 108 միլիոն դոլար:
Հունվար-հոկտեմբերին գումարի մեծ ներհոսքին զուգահեռ Հայաստանից արտահոսքը եղել է 2 միլիարդ 23 միլիոն դոլար: