Կիպրոսի արտգործնախարարությունը Ադրբեջանին հորդորում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
«Անհանգստացած ենք Լաչինում երթեւեկության խափանումներով, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում մատակարարման գծի շրջափակմանը: Հետագա վատթարացումից խուսափելու համար Ադրբեջանին կոչ ենք անում վերականգնելու տրանսպորտային եւ էներգետիկ մատակարարումները հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։