Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հրապարակած հայտարարության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է թուլացնել լարվածությունը եւ միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- նշել է Դյուժարիկը կազմակերպության կայքում։
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական ջանքերին։