Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է բացել Լաչինի միջանցքը։
«Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ տեղաշարժ ու երթեւեկության անվտանգություն ապահովելու Լաչինի միջանցքի երկայնքով, երկու ուղղություններով առանց որեւէ նախապայմանի` ըստ 2020-ի եռակողմ հայտարարության։ Տեղի բնակչությունը պետք է ազատվի զրկանքներից եւ տառապանքներից»,– ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել Չինաստանի, Կանադայի եւ Կիպրոսի արտգործնախարարությունները։