Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով թուրք գեներալ Բախտիար Էրսայի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ հարցին, նշել է, որ տարբեր երկրների քաղաքացիներ խորհրդատվական ծառայություն են մատուցում եւ կատարում խորհրդականների դեր։
Զախարովան հավելել է, որ յուրաքանչյուր երկիր իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի։
«Սակայն, անշուշտ, հիմք ենք ընդունում, որ այդ համագործակցությունը չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ եւ չպետք է խախտի Հարավային Կովկասում ուժերի ձեւավորված հավասարակշռությունը: Այդ թեզերը պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: