ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Կառավարությունը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել 2022-ի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 միլիոն 974,6 հազար դրամ շահառուների նոր խմբի՝ 364 սովորողի մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Փոխհատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկության հիման վրա։
2021-2022 թվականներին փոխհատուցում է ստացել 1239 ուսանող
2021-ին ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը 1 միլիարդ 595 միլիոն 930,7 հազար դրամ է։
Հավաքագրման աշխատանքները շարունակվել են նաեւ 2022-ի ընթացքում, եւ միջոցառման շահառու են համարվել այն սովորողները, որոնք զորացրվել են 2021-2022 թվականներին ձմեռային զորացրմամբ։ Այդ նպատակով ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1239 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը 285 միլիոն 23 հազար դրամ է:
2020-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնած եւ մարտական գործողություններին մասնակցած սովորողների վերջին խումբը ենթակա էր զորացրման 2022-ի ամառային զորացրման ժամանակ, որոնք էլ ստանալու են նշված փոխհատուցումը: