«Արցախգազը» հայտարարել է, որ Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը դեկտեմբերի 16-ին վերականգնվել է։ Ընկերությունում հավելել են, որ ներկա պահին Հայաստանի գործընկերների հետ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի խափանած գազամատակարարումն օրվա ընթացքում կվերականգնվի ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջաններում։ «Արցախգազը» գազ սպառող բաժանորդներին հորդորել է ուշադիր լինել եւ պահպանել անվտանգության կանոնները:
Արցախում գազի մատակարարման վերականգնման մասին լուրն ավելի վաղ հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նա հավելել է, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների ու զիջումների:
Վարդանյանը նշել է նաեւ, որ հնարավոր է` Լաչինի միջանցքը դեկտեմբերի 16-ին բացվի: