ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի. այս վիճակը կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի հանգեցնել։
«Այս միջանցքը չափազանց անհրաժեշտ սննդամթերք եւ դեղամիջոցներ մատակարարելու կարեւոր երթուղի է։ Դրանց համար պետք է անխափան մուտք ապահովվի»,-իր թվիթերյան գրառման մեջ նշել է նա: