Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օռները հայտարարել է, որ Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։
«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները եւս պետք է վերսկսվեն բոլոր խնդիրները լուծելու համար»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է դեսպանը:
Լաչինի միջանցքի վերաբացման պահանջով Ադրբեջանին կոչերով ավելի վաղ դիմել են նաեւ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան, Հունաստանը եւ Նիդերլանդները։