ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ելումուտն արգելելով եւ բնական գազի մատակարարումը խափանելով՝ Ադրբեջանն անընդունելի մարդասիրական ռիսկեր է ստեղծում Արցախի բնակչության համար։
«ԱՄՆ-ը չպետք է դադարի մուտքի վերականգնման եւ բանակցությունների վերսկսման համար ճնշում գործադրելուց»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է ամերիկացի սենատորը։