ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած բանաձեւը։
«Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի եւ այլ պրակտիկաների դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրան առնչվող անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը» փաստաթղթին աջակցել են 120 երկրներ, ներառյալ Հայաստանը։
50 պետություն, նրանց թվում՝ Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Ճապոնիան, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը, դեմ են քվեարկել։ Շվեյցարիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ եւս յոթ երկիր որոշել են ձեռնպահ մնալ։
Փաստաթուղթը երկրներին կոչ է անում «մշակել եւ իրականացնել գործողությունների ազգային ծրագրեր՝ ուղղված ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց առնչվող անհանդուրժողականության վերացմանը: