ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Ադրբեջանի՝ դեկտեմբերի 16-ի հերթական տարածած լուրը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 12:00-13:50-ն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ 13:05-ի սահմաններում, իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 16-ի առավոտյան եւս ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրեր էր տարածել, որոնք դեկտեմբերի 16-ին հերքել էին ՀՀ եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունները։