Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հերքել է Լաչինի միջանցք տանող ճանապարհին ԵՄ դիտորդական առաքելության անդամների այցի լուրը:
«Շրջանառվում է մի տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետեւում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Պարեկային խումբն այդ ժամանակ եղել է անցակետում` հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռու: ԵՄ դիտորդական առաքելությունն, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում եւ չի մտել Լաչինի միջանցք»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը: