Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։
«Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Հակառակդ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»․-գրել է հանձնակատարը։