ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են ադրբեջանական կողմի տարածած հերթական հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին՝ 23:35-ին, իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած մեկ այլ լուր, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին՝ 09:05-ի սահմաններում, իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ–ի եւ Արցախի պաշտպանական գերատեսչություններն ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են որակել։