Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից հայտնել են, որ ծանրորդ Վարազդատ Լալայանը (+109 կգ ) երկամարտի 461 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Կոլումբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Մեկ այլ հայ ծանրորդ` Բահրեյնի կազմում հանդես եկող Գոռ Մինասյանը, ընդամենը 1 կգ-ով է առաջ անցել Հայաստանի դրոշով հանդես եկող Լալայանից եւ արծաթե մեդալ է նվաճել՝ երկու մոտեցման արդյունքում բարձրացնելով 462 կգ։
Չեմպիոն է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկու վարժությունով ցույց տալով 466 կգ արդյունք։