Ըստ Vaticannews-ի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հանգուցալուծելու Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված լարվածությունը։
«Ես մտահոգված եմ Հարավային Կովկասում Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակով, հատկապես մտահոգված եմ բնակչության ծանր հումանիտար պայմաններով, որոնք էլ ավելի են վատթարանալու ձմեռային սեզոնին»,- ասել է Հռոմի պապը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
Նա խնդրել է բոլոր ներգրավված կողմերին ջանքեր գործադրել ի շահ ժողովրդի խաղաղ լուծումներ գտնելու համար։ «Եկեք աղոթենք խաղաղության համար, եւ թող էլ բռնություն չլինի, թող սոցիալական եւ քաղաքական ճգնաժամը գնա խաղաղության ճանապարհով»,- ասել է պոնտիֆիկոսը։