Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 12-18-ը Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 108-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին զգոն լինել եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: