Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ տրանսպորտային բոլոր միջոցների երթեւեկությունը Վերին Լարսի ճանապարհին (ռուս-վրացական սահման) գտնվող Դեւդորակի թունելով կսահմանափակվի։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակություն ունեցող ճանապարհի 132-135 կմ-ին թունելով երթեւեկության արգելքը կգործի դեկտեմբերի 20-ի 00:00-ից մինչեւ դեկտեմբերի 21-ի 00:00-ն։ Սահմանափակող միջոցը պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով։ Թունելի փակ լինելու ընթացքում տրանսպորտային միջոցները կուղղորդվեն դեպի շրջանցիկ ճանապարհ։
Դարիալի եւ Դեւդորակի կիրճերի սահմանին գտնվող թունելի երկարությունը 2 կմ է, երթեւեկելի հատվածի լայնությունը` 8.5 մետր։ Թունելի շինարարությունն ավարտվել է 2018-ին։ Սա վրաց-ռուսական սահմանի ճանապարհին ամենավտանգավոր հատվածն է։