Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել, մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 14-ի 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող եւ 4 քաղաքացիական անձ, վիրավորվել են 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: