Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդն է շախմատի Եվրոպայի բլից առաջնությունում:
Լեհաստանի Կատավիցե քաղաքում ընթացող Եվրոպայի բլից առաջնությունում Շանթ Սարգսյանը, հավաքելով 17,5 միավոր, լրացուցիչ միավորներով գրավել է երրորդ հորիզոնականը: Նույնքան միավորով 1-ին եւ 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Նավարան եւ Մասիչ Կլոկովսկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով 9-րդ հորիզոնականում է: