Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը Հորդանանում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Իրանի ավագ բանակցող եւ քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերին եւ ԵՄ արտաքին եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։
Ըստ իրանական կողմի՝ հանդիպման հիմնական նպատակը միջուկային ծրագրի ակտիվացման եւ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցային գործընթացը դիտարկելն էր, ինչպես նաեւ Իրանում վերջին զարգացումների վերաբերյալ արեւմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշումը հստակեցնելը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Իրան-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին շատ կարեւոր քննարկումներ են անցկացրել: Ըստ Բորելի՝ ընդգծվել է Ռուսաստանին ռազմական աջակցությունը եւ Իրանում ներքին ճնշումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ «Համաձայնել ենք, որ հարկավոր է շարունակել շփումները եւ վերականգնել միջուկային ծրագիրը»,- շեշտել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: