Կանադայի կառավարությունը հայտարարել է ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի Granite Capital Holdings Ltd ընկերության 26 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ակտիվների բռնագանձման գործընթացի մեկնարկը։ Կանադան առաջին անգամ է կիրառում պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բռնագանձման նոր լիազորությունները։ «Մեծ յոթնյակի» երկրներից Կանադան նաեւ առաջինն է նման գործողություն ձեռնարկում։
Այժմ կառավարությունը սպասում է դատարանի որոշմանը։ Եթե դատարանը բռնագանձման օգտին որոշում ընդունի, բռնագանձված միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման եւ ռուսական ներխուժման զոհերի հարազատներին տրամադրելիք փոխհատուցման համար։
Կանադան 2014 թվականից ՌԴ 3600 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել է պատժամիջոցներ։ Սրանցից 1500-ը կանադական հակառուսական պատժամիջոցների «Սեւ ցուցակում» հայտնվել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։
Պատրաստեց Արման Գրիգորյանը