ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանի եւ Իրանի ռազմատեխնիկական գործակցությունը վերաճում է լիարժեք պաշտպանական գործընկերության։
Փրայսը նշել է, որ Իրանի իշխանությունները ոչնչացրել են միջուկային ծրագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Ըստ խոսնակի՝ Վաշինգտոնը դիվանագիտական ճանապարհով կարգելի, որ Թեհրանը միջուկային զենք ստանա։