ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետագա զարգացման համար անհրաժեշտ է փուլ առ փուլ բարձրացնել զորակոչային տարիքը` 18-ից դարձնել 21 տարեկան, առավելագույն տարիքը` 27-30 տարեկան։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել ըստ ցանկության քաղաքացիների պայմանագրով զինվորական ծառայության անցնելու կամ ծառայության առաջին իսկ օրվանից զորակոչվելու հնարավորությունը։
ՌԴ պաշտպանության նախարարը նախանշել է ծրագրերը. անհրաժեշտ է ռուսական զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոնի, որից 695 հազարը՝ պայմանագրային զինծառայող: