Նախկին ԽՍՀՄ-ի մի շարք երկրներում կարելի է գումարի դիմաց ազատվել ծառայությունից, ավելի քիչ ծառայել բանակում կամ տարկետում ստանալ:
Տարկետումը կարելի է «գնել» միայն Վրաստանում. 751 դոլարի դիմաց հնարավոր է երկու անգամ հետաձգել ծառայությունը, բայց մեր հարեւան երկրում ծրագրում են սահմանափակվել մեկ անգամով եւ 5 անգամ բարձրացնել գինը։
Մոլդովայում բարձրագույն կրթություն ունեցողները ծառայում են 3 ամիս։ Բելառուսում ռազմական ամբիոնի ֆակուլտետի շրջանավարտները ծառայում են 6 ամիս։
Տաջիկստանում եւ Ուզբեկստանում հնարավոր է ընդամենը մեկ ամիս ծառայել, բայց համապատասխանաբար 2200 եւ 978 դոլարի դիմաց:
Իսկ ահա Լատվիայում 2023-ից ժամկետային ծառայությունը կդառնա 11 ամիս։
Նույն Տաջիկստանում, ինչպես նաեւ Թուրքմենստանում բարձրագույն կրթություն ունեցողները մեկ տարի են ծառայում։
Եվ միայն Հայաստանում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը տեւում է երկու տարի։