Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։
«Մերժվելով նա հրամայում է շրջվել եւ հետ գնալ։ Ադրբեջանական կեղծ հորինվածքի եւս մեկ ապացույց»,- տեսանյութին կից հավելել է Գեղամ Ստեփանյանը: