Ըստ The Hollywood reporter-ի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն նվիրված «Նավալնի» կինոնկարը հայտնվել է հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության վերջնական ցանկում»։ Գլխավոր մրցանակին այս պահին հավակնում է 15 փաստագրական կինոնկար։ Հիշեցնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ տարվա մարտի 12-ին։
Կանադացի ռեժիսոր Դենիել Ռոյերը «Նավալնի» կինոնկարի վրա աշխատել է ընդդիմադիր գործչի՝ բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցում բուժվելու եւ 2021 թվականի հունվարին Ռուսաստան վերադառնալու ընթացքում։ Կինոնկարի պրեմիերան կայացել է այս տարվա հունվարին։ «Նավալնի» կինոնկարը պատմում է 2020 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնու թունավորման դեպքի մասին՝ ներառյալ նրա բուժման եւ վերականգնման ընթացքը Գերմանիայում, տեղի ունեցածը հետաքննելու նրա փորձը, Մոսկվա վերադառնալիս ձերբակալությունը եւ այլն։
Կինոնկարը «Վավերագրական կինոնկար» անվանակարգում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի արժանացել է ամերիկյան անկախ կինոյի Sundance փառատոնում։ Այն ցուցադրվել է CNN-ով, BBC Two-ով եւ սթրիմինգային HBO Max-ով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը