Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անդրադարձել է Արցախի շրջափակմանը։ Նա նշել է, որ այն պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային արձակուրդին, Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանը անօրինական մեթոդներով փակել է, եւ արդեն 10 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերը կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։
Հայ գրոսմայստերը նշել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը ավերիչ կորուստներ է ունեցել։ Արոնյանը հիշեցրել է, որ ըստ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված խաղաղության համաձայնագրի՝ ճանապարհը բաց է մնալու եւ ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։
«Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերին ծաղրում է ադրբեջանցի «էկոլոգի ակտիվիստը», որը փակում է ճանապարհը տարբեր կեղծ տարածքների տակ։ Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները դժվարանում են պաշարների հետ, եւ սննդի պակասը մոտ է։ Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը եւ գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող ժողովրդին»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արոնյանը։