Մոսկվայի 3 օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», դեկտեմբերի 22-ի առավոտյան վատ եղանակի պատճառով ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել:
Yandex.Schedule-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 9։00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, 9-ը չեղարկվել է։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, 7-ը չեղարկվել է։ «Շերեմետեւո» օդանավակայանում 10 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել։