ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը կասֆալտապատվի մինչեւ 2023 թվականի մայիս: Նա հավելել է, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն հիմնական հողային աշխատանքները:
«Այդ ճանապարհը կասֆալտապատենք մինչեւ մայիս: Նոր կառուցվող ճանապարհն ամբողջովին Հայաստանի տարածքում է, որ պետք է գնա, միանա այդ ճանապարհին»,- նշել է Սանոսյանը: