ԱԽ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակում զրուցակիցներն ընդգծել են իրադրության անհապաղ հանգուցալուծման կարեւորությունը եւ խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան եւ կարեւորել դրա շարունակականությունը: