ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ ո՛չ Կիեւը, ո՛չ Վաշինգտոնը չեն ցանկանում խաղաղություն եւ պատրաստ չեն դրան: Ըստ ռուս դիվանագետի՝ Զելենսկու այցը ԱՄՆ հայտարարություն էր Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին։
«Ծափահարություններով հայտարարվեց, որ անհրաժեշտ է շարունակել «պատերազմը վստահված անձի միջոցով» մեր երկրի դեմ՝ մինչեւ լիակատար հաղթանակ»,- հավելել է Անտոնովը:
Անդրադառնալով Կիեւին Patriot համակարգեր տրամադրելու թեմային՝ դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայում արեւմտյան զենքերը ռուսական բանակը համակարգված ոչնչացնում է։