ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 23-ին՝ 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաեւ, որ դեկտեմբերի 23-ի՝ 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: