Ամերիկացի ձեռնարկատեր եւ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ սոցիալական ցանցում հրապարակումների դիտումների հաշվիչ են ներդնում:
«Twitter-ն կատարում է «դիտումների հաշվիչ» գործառույթը, որպեսզի կարողանաք տեսնել՝ քանի անգամ է թվիթը դիտվել: Տեսանյութի համար դա նորմալ է: Հաշվիչը ցույց կտա, թե որքան ավելի ակտիվ է Twitter-ը, քան թվում է, քանի որ Twitter-ի օգտատերերի ավելի քան 90%-ը կարդում է, բայց գրառումներ չի անում, չի արձագանքում եւ չի հավանում, քանի որ դրանք հրապարակային գործողություններ են»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Մասկը։