Ելիսեյան պալատից հաղորդել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժը։
«Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը Ալիեւին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության սրմանն առնչվող իր խիստ անհանգստությունը եւ կոչ է արել ապահովելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հաղորդագրության մեջ։