Transfermarkt-ի վարկածով Փարիզի Պարի Սեն Ժերմենի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Կատարում անցյացված աշխարհի առաջնության ավարտից հետո կայքը թարմացրել է Մունդիալին մասնակցած խաղացողների տրանսֆերային արժեքները: Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով եւ դարձել 180 միլիոն եվրո:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո:
Երրորդ ամենաբարձր տրանսֆերային արժեքն այս պահին ունի Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 միլիոն եվրոյով եւ հասել 110 միլիոնի:
20 միլիոն դոլարով աճել է նաեւ Արգենտինայի հավաքականի եւ «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի արժեքը` հասնելով 55 միլիոն դոլարի: