Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ քննարկել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը։ ԵՄ գլխավոր դիվանագետը զրույցը կառուցողական է համարել։
«Քննարկվել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի եւ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարեւորությունը եւ Լաչինի միջանցքի փակումից հետո ԵՄ ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Բորելը։