Ըստ Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG ընկերության՝ դեկտեմբերի 5-10-ը 1100 ՀՀ բնակիչների շրջանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների շուրջ 58%-ը։ Հարցման արդյունքներով` վարչապետի գործունեությանը միանշանակ հավանություն է տալիս 23,2%-ը, ավելի շուտ հավանում է 14,8%-ը, ավելի շուտ չի հավանում 23,1%-ը, ընդհանրապես չի հավանում 34,7%-ը։ Հարցման մասնակիցների 4,2%-ը դժվարացել է պատասխանել։
Կառավարության գործունեությունը միանշանակ եւ ավելի շուտ հավանության է արժանացրել 42%-ը, չի հավանում 50,8%-ը։ ՀՀ խորհրդարանի վարկանիշն էլ ավելի ցածր է` հարցման մասնակիցների 35,7%-ը դրական է գնահատել ԱԺ-ի գործունեությունը, 57,9%-ը` բացասական։ Հարցվածները նաեւ գոհ չեն երկրի տնտեսական վիճակից։ «Շատ լավ է», «Լավ է» գնահատել է 12,6%-ը, «միջին»` 53,9%-ը, «վատ» եւ «շատ վատ»` մոտ 32,8%-ը։