Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցմանը, ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը վերաբերող փոփոխությունների նախագիծ։
Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոններ։
Նախագծի ընդունման պարագայում Կառավարությունը կարող է ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիությունը մասնակի կամ ամբողջական սահմանափակել, ինչպես նաեւ ժամանակավոր կասեցնել (արգելափակել) ինտերնետային կայքերը, սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածները, այն ամենը, ինչ առնչվում է համացանցի հետ եւ կարող է սպառնալիք համարվել ռազմական դրության իրավական ռեժիմին։